Posted in բնագիտություն, գարուն

Բնագիտություն

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    • Բույսերը հիմնականում աճում են այգիներում, դաշտերում և անտառներում։
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    • Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Ստորգետնյա մասը արմատներն են, իսկ վերգետնյա մասերը ցողունն է և բույսի վերևի մասը օրինակ ծաղկի թերթիկները։Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    • Արևոտ եանակ է պետք և շաբաթական երկու կամ երեք անգամ ջրելու կարիք կա։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    • Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։
    • Որոշ բույսեր ածխաթթու գազով սնվում են և արտադրում թթվածին։
Posted in Մայրենի, գարուն

27.04.2024

  1. Մտածի՛ր մայրենիի ֆլեշմոբի մեկ-երկու հետաքրքիր առաջադրանք։ Ստեղծածդ առաջադրանքները տեղադրի՛ր բլոգում։ Լավագույն առաջադրանքները կտեղադրվեն մայրենիի մայիսյան ֆլեշմոբում։
    • Հորինիր բանաստեղծություն, տեղադրիր բլոգումդ և նկարիր բանաստեղծությունը։
    • Հեքիաթ կամ պատում գրիր գարնան մասին։
    • Նկարագրիր այս տարվա գարունը։
  2. Հանգստյան օրերին դիտի՛ր «Փոքրիկ իշխանը» մուլտֆիլմը։ Ֆիլմը դիտելուց հետո բլոգումդ գրիր, թե ինչ սովորեցրեց քեզ այս պատմվածքը։

Ես սովորեցի, որ պատք է մեծերին ներել, որ մեծերն էլ էին փոքրերի նման հետաքրքրասեր եղել։ Երբ մեծանում ես կարող ես հիշել քո փոքր ժամանակվա մասին։

Posted in Русский, գարուն

26.04.2024

Зимой друзья пошли в лес.

Летели хлопья снега.

С гор бегут ручьи.

В кустах поют соловьи.

Ночью было холодно.

Под елью тихо спал ёж.

Листья пожелтели.

Осенью птицы улетают на юг.

Пчёлы спрятались в улья.

Posted in Մայրենի, գարուն

Թեստային աշխատանք․ Փոքրիկ Իշխանը

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    • Եղբայր
    • հարյուր
    • պատմվածք
    • հեքիաթ
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ-հիանալի
բ/ շատ-բազմաթիվ
գ/կախարդական-հեքիաթական

դ/ մեծ-հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

Հասկանալ-հասկանում ենք

Ճանաչել-ճանաչում են

Հիշել-հիշում եմ

Վախենալ-վախենում եմ

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական-Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար:

Հարցական-Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։

Մեծահասակները սիրում են թվեր։

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

«Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Հայրենագիտություն, գարուն

Հայրենագիտություն 24.04.2024

Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ համացանցում, տանը՝ ծնողներից, բարեկամներից, ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա են հավաքում այցելվող թաղամասի մասին՝։

Քանաքեռ-Զեյթունը Երևանի վարչական շրջանն է ։ Այն գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում։

Բնակչությունը՝ 74400 մարդ [2] (Երևանի բնակչության 7,08%-ը)

Քանաքեռ-Զեյթունը գտնվում է Երևանի կենտրոնական հատվածին նայող բլրի վրա և սահմանակից է Ավան , Արաբկիր , Կենտրոն և Նոր Նորք թաղամասերին ։

Տարածքը բաժանված է փոքր տարածքների՝ Քանաքեռ, Նոր Զեյթուն և Մոնումենտ։

  • Թաղամասեր այցելում ենք՝ հասարակական տրանսպորտով, մետրոյով, ոտքով
    • Ամենինչով կարելի է գալ Քանաքեռ-զեյթուն բացի մետրոից։
  • Հարցազրույցները տեսագրվում և ձայնագրվում են։
  • Ի՞նչ թաղամասեր կան Երևանում
    • Թաղամասներն ենշ ՖՈՒՐԳՈՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԱՋԱՓՆՅԱՆ, ԴԱՎԻԹԱՇԵՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՄԱԼԱԹԻԱ ՍԵԲԱՍՏԻՍ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՆՈՒՐԲԱՐԱՇԵՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՇԵՆԳԱՎԻԹ։
  • Ի՞նչ թանգարաններ, պատկերասրահներ կան Երևանում
    • Թանգարաններ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80
    • Պաատկերասրահներ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80%D5%A1%D5%BD%D6%80%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80
  • Ի՞նչ կինոսրահներ կան Երևանում։
    • Կինո Հայաստան, բոլոր մոլերի կինոսրահներ․․․
  • Երևանում ի՞նչ եկեղեցիներ կա Երևանում
    • https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF
  • Ո՞րն է Երևանի ձեր սիրելի հատվածը
    • Իմ սիրելի հատվածը ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՆ Է։
Posted in Հայրենագիտություն, գարուն

Տիգրան մեծ, արքաների արքա

Մ.թ.ա. 95-55թթ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Posted in English, գարուն

SPORT IS GOOD FOR HEALTH

Mike is 10. He is in the fourth form. He is fond of sports. He runs and does
exercises every day. Mike goes in for swimming. He is one of the best
swimmers at school. But he is not only a good swimmer. He is good at
basketball and tennis as well. His coach says: ‘Sport is important for your
health. You must do exercises. You must go in for sport.’

Answer the questionsՊատասխանիր հարցերին

  1. Is Mike fond of sports?
  2. What sport does he go in for?
  3. Is he good at basketball and tennis?
  4. Do you go in for sport?
  5. What sport are you good at?
  6. What do you do to be healthy?

ՈՒսումնական հատված՝

Now / Yesterday
I am at home today. / I was at home yesterday.
You are at the stadium. / You were in the gym yesterday.
He (She, It) is in the park. / He (She, It) was in the yard yesterday.
We are at the cinema. / We were at the theatre yesterday.
They are at the sportsground. / They were in the swimming-pool yesterday.

Արի խոսենք/ Let’s speak

Say what you were fond of (doing) when you were younger.

Do you like an active lifestyle?

Say where you were yesterday.

Say only was/wasn’t sentences about Lucy.
Example: Lucy wasn’t at school yesterday.
Lucy was at home.
She wasn’t at the cinema.
Use: at home, at school, at the cinema, at the theatre, at the stadium, in bed, in the park in the garden, in the gym, in the swimming-pool.

Let’s write!

Disagree.
Example: Mike is in bed.
No, he isn’t. He isn’t in bed.

  1. Mike is in bed.
  2. Jim likes tennis.
  3. They go in for basketball.
  4. Mary has got an earache.
  5. Lucy was at school yesterday.
  6. They were at the stadium last Friday

Write the sentences with yesterday.
Example: I am at home today.
I was at home yesterday.

  1. I am at home today. 5. They are in the park.
  2. We are at school. 6. Nick isn’t in the swimming-pool.
  3. She is in the garden. 7. My friends aren’t in London.
  4. My sister is in the gym. 8. Are you at the stadium?
Posted in Մայրենի, գարուն

Զարմանահրաշ անտառը

Կային քույր և եղբայր։ Նրանց անուններն էին Տիգրան և Արևիկ։ Նրանք շատ էին սիրում ճամփորդել։ Ճամփորդելուց նրանք հայտնվեցին մի անտառում։ Այդ անտառի անունը <<Վտանգ>> էր, որովհետև այնտեղ շատ էին վտանգավոր կենդանիները, նաև տանը կարդացել էին, որ այնտեղ կա շատ մեծ և վտանգավոր կենդանի, որի անունը Վագրաշուն էր։ Արևիկը և Տիգրանը ցանկացան դնել թակարդ։ Դրեցին թակարդը և սպասեցին Վագրաշանը։ Այդ ընթացքում Տիգրանը տեսավ մի ծառի տերև։

Տերևի մասին էլ էին կարդացել և իմացել, որ դա կախարդական տերև էր։ Նրան ասում են, թե ուր են ուզում գնալ և թափահարում են տերևը։ Թափահարելուց հետո հայտնվում են այն տեղը, որը ցանկացել են։ Նրանք շատ էին ուզում տեսնել Վագրաշանը։ Ցանկացան, թափահարեցին տերևը և հայտնվեցին Վագրաշան մոտ։

Նրանք Վագրաշանը բռնեցին և երբ ուզում էին սպանել, Վագրաշունը նրանց ասաց․

-Մի սպանեք ինձ, ես ձեզ պետք կգամ։

Նրանք նրան տարան իրենց գյուղ և թաքցրեցին։ Վագրաշունը օրերի ընթացքում վերածվեց մի ծառի, որի բերքը ադամանդ էր։

Նրանք այդ ծառից բերք էին քաղում և հիանում։

ՎԵՐՋ

Posted in Մայրենի, գարուն

Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացաույցերով:

Posted in Հայրենագիտություն, գարուն

Էրեբունի ճամփորդությն ամփոփում

18.04.2024 մենք գնացել էինք <<Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան>>։ Մենք տեսանք հին կոտրված և վերականգնած իրեր։ Ամեն իր ուներ իր պատմությունը։ Ուսումնասիրելուց հետո գնացինք Արին բերդ բլուր։ Բարձրացանք վերև և տեսանք Արին բերդ դղյակը։ Այնտեղ ուսումնասիրեցինք և տեսանք դղյակը։ Այնտեղ երգեցինք <<Էրեբունի Երևան>> երգը։ Գնալուց առաջ ծաղիկներ հավաքեցինք և ուղեվորվեցինք դեպի դպրոց։