Posted in English, գարուն

How I spent a Hot Summer Day?

In summer hot day I want swim usually in outside swimming pool. Eat ice creams. Play in outside with my sisters and brothers. And I want to go in Egiptos and Gyumri. I want play with my mother father and my little brother. I don’t like summer hot days. I like swimming in the hot day. I want to do my homwoks in the summer holidays. I usally play in outside at 5:00 p.m. In summer you can play with your brothers and sisters and can do your homeworks toghter. I like summer holidays.

Posted in բնագիտություն, գարուն

Բնագիտություն

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    • Բույսերը հիմնականում աճում են այգիներում, դաշտերում և անտառներում։
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    • Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Ստորգետնյա մասը արմատներն են, իսկ վերգետնյա մասերը ցողունն է և բույսի վերևի մասը օրինակ ծաղկի թերթիկները։Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    • Արևոտ եանակ է պետք և շաբաթական երկու կամ երեք անգամ ջրելու կարիք կա։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    • Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։
    • Որոշ բույսեր ածխաթթու գազով սնվում են և արտադրում թթվածին։
Posted in Մայրենի, գարուն

27.04.2024

  1. Մտածի՛ր մայրենիի ֆլեշմոբի մեկ-երկու հետաքրքիր առաջադրանք։ Ստեղծածդ առաջադրանքները տեղադրի՛ր բլոգում։ Լավագույն առաջադրանքները կտեղադրվեն մայրենիի մայիսյան ֆլեշմոբում։
    • Հորինիր բանաստեղծություն, տեղադրիր բլոգումդ և նկարիր բանաստեղծությունը։
    • Հեքիաթ կամ պատում գրիր գարնան մասին։
    • Նկարագրիր այս տարվա գարունը։
  2. Հանգստյան օրերին դիտի՛ր «Փոքրիկ իշխանը» մուլտֆիլմը։ Ֆիլմը դիտելուց հետո բլոգումդ գրիր, թե ինչ սովորեցրեց քեզ այս պատմվածքը։

Ես սովորեցի, որ պատք է մեծերին ներել, որ մեծերն էլ էին փոքրերի նման հետաքրքրասեր եղել։ Երբ մեծանում ես կարող ես հիշել քո փոքր ժամանակվա մասին։

Posted in Русский, գարուն

26.04.2024

Зимой друзья пошли в лес.

Летели хлопья снега.

С гор бегут ручьи.

В кустах поют соловьи.

Ночью было холодно.

Под елью тихо спал ёж.

Листья пожелтели.

Осенью птицы улетают на юг.

Пчёлы спрятались в улья.

Posted in Մայրենի, գարուն

Թեստային աշխատանք․ Փոքրիկ Իշխանը

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    • Եղբայր
    • հարյուր
    • պատմվածք
    • հեքիաթ
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ-հիանալի
բ/ շատ-բազմաթիվ
գ/կախարդական-հեքիաթական

դ/ մեծ-հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

Հասկանալ-հասկանում ենք

Ճանաչել-ճանաչում են

Հիշել-հիշում եմ

Վախենալ-վախենում եմ

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական-Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար:

Հարցական-Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։

Մեծահասակները սիրում են թվեր։

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

«Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Հայրենագիտություն, գարուն

Հայրենագիտություն 24.04.2024

Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ համացանցում, տանը՝ ծնողներից, բարեկամներից, ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա են հավաքում այցելվող թաղամասի մասին՝։

Քանաքեռ-Զեյթունը Երևանի վարչական շրջանն է ։ Այն գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում։

Բնակչությունը՝ 74400 մարդ [2] (Երևանի բնակչության 7,08%-ը)

Քանաքեռ-Զեյթունը գտնվում է Երևանի կենտրոնական հատվածին նայող բլրի վրա և սահմանակից է Ավան , Արաբկիր , Կենտրոն և Նոր Նորք թաղամասերին ։

Տարածքը բաժանված է փոքր տարածքների՝ Քանաքեռ, Նոր Զեյթուն և Մոնումենտ։

  • Թաղամասեր այցելում ենք՝ հասարակական տրանսպորտով, մետրոյով, ոտքով
    • Ամենինչով կարելի է գալ Քանաքեռ-զեյթուն բացի մետրոից։
  • Հարցազրույցները տեսագրվում և ձայնագրվում են։
  • Ի՞նչ թաղամասեր կան Երևանում
    • Թաղամասներն ենշ ՖՈՒՐԳՈՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԱՋԱՓՆՅԱՆ, ԴԱՎԻԹԱՇԵՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՄԱԼԱԹԻԱ ՍԵԲԱՍՏԻՍ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՆՈՒՐԲԱՐԱՇԵՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՇԵՆԳԱՎԻԹ։
  • Ի՞նչ թանգարաններ, պատկերասրահներ կան Երևանում
    • Թանգարաններ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80
    • Պաատկերասրահներ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80%D5%A1%D5%BD%D6%80%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80
  • Ի՞նչ կինոսրահներ կան Երևանում։
    • Կինո Հայաստան, բոլոր մոլերի կինոսրահներ․․․
  • Երևանում ի՞նչ եկեղեցիներ կա Երևանում
    • https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF
  • Ո՞րն է Երևանի ձեր սիրելի հատվածը
    • Իմ սիրելի հատվածը ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆՆ Է։