Աշխարհի մասին տեղեկությունները մենք հիմնականում ստանում ենք տեսնելով: Մեզ շրջապատող առարկաները, նրանց ձևն ու չափը տեսնում ենք լույսի շնորհիվ: Լույս արձակող մարմինները կոչվում են լույսի աղբյուրներ:
Դրանք լինում են բնական՝ Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը, և արհեստական:
Կարո՞ղ ես մի քանիսը թվարկել:
Լույսը տարածվում է ուղիղ գծերով՝ ճառագայթներով: Տեսե՞լ եք, թե ինչպես է արևի ճառագայթը լուսամուտից ներս ընկնում: Լույսն անցնում է ապակու միջով, որովհետև ապակին թափանցիկ է: Մարմինների մեծ մասը անթափանց են:
Այդպիսի մարմինների հետևի մասում, ուր լույսը չի կարող ընկնել, ստվեր է գոյանում: Ստվերի օգնությամբ կարելի է իմանալ ժամանակը. կեսօրին, երբ Արեգակը մեր գլխավերևում է, ստվերները կարճ են, իսկ առավոտյան և երեկոյան՝ երկար:
Ձայն
Երբ ինչ-որ առարկա շատ արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն տատանումներից էլ առաջանում է ձայնը: Օրինակ, խոսելիս թոքերից դուրս եկող օդը շարժում է մեր կոկորդի ձայնալարերը:
Ձայները մարդկանց և կենդանիներին օգնում են կողմնորոշվել շրջապատում, հաղորդակցվել միմյանց հետ և զգուշանալ վտանգներից:
Փորձե՛ք խոսելիս ձեռքը դնել կոկորդին և կզգաք ձայնալարերի տատանումը:
Ձայնն էլ, ինչպես լույսը, տարածվելու արագություն ունի: Բայց ձայնի արագությունը շատ ավելի փոքր է, քան լույսինը: Ամպրոպի ժամանակ երևի նկատած կլինեք՝ նախ երևում է կայծակը, ապա նոր լսվում է որոտի ձայնը: Իրականում որոտն ու կայծակը միաժամանակ են առաջանում, բայց կայծակի լույսն ավելի արագ է հասնում մեր աչքերին, քան որոտի ձայնը՝ ականջներին:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ անվանում ենք արձագանք:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ո՞րն է կոչվում լույսի աղբյուր: Թվարկել տեսակները:
Դրանք լինում են բնական՝ Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը, և արհեստական:
2. Ի՞նչն են անվանում ձայն:
Երբ ինչ-որ առարկա շատ արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն տատանումներից էլ առաջանում է ձայնը
3.Ի՞նչն են անվանում արձագանք:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ անվանում ենք արձագանք: