Posted in Մայրենի, ձմեռ

Մայրենի

Կատարի՛ր առաջադրանքները։

  • Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

  • Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը:
    • Ջաննի Ռոդարի <<Ջելսոմինոյի արկծները>>։
  • Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները:
    • Առավոտ-առշալույս, սանդուղք-աստիճան, պարտեզ-այգի։
  • Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները:
    • Գեղեցիկ-տգեղ, սռավոտյան-երեկոյան, վերև-ներքև, երկար-կարճ։
  • Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
    • Քմահաճույք բառը բարդ բառ է։ Քիմք+ա(հոդակապ)+հաճ+ույք վերջածանց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *