Սեպտեմբերի 15
- Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքից կարդալ 1-ին մասը։
- Հատվածից դուրս գրել անծանոթ բառերը, սովորել։
- տենչանք-երազանք
- հռչակված-ճանաչված
- Հատվածը սովորել պատմել։
“Me and My Friends”
Hello! My name is Anna, and I am eleven years old. I go to the sixth grade in Green Hill School. I am a cheerful and curious person, and I love spending time with my friends.
My best friend is Maria. She is tall and slim, with long brown hair and big green eyes. Maria is very kind and always ready to help others. She is also very funny and can make everyone laugh when we feel sad or tired. We often do our homework together, and after that we like to play football in the schoolyard.
I also have a friend named David. He is creative and talented in drawing. He can make wonderful pictures of animals, people, and nature. Sometimes, when we sit in the park, he shows us his new sketches, and we admire his work. David is a little shy, but he is a very good listener, and we all feel comfortable with him.
Being with my friends is very important for me. We share our secrets, dreams, and problems. We support each other not only in happy moments, but also when life is difficult. I believe that true friendship is one of the greatest treasures in the world.
Գտիր տեքստում և գրիր թարգմանությունը․
Պատասխանիր ամբողջական նախադասություններով․
Գրիր T (true) կամ F (false)։
Լրացրու նախադասությունները բառերով․ (slim, talented, friendship, support, laugh)
Գրիր 8–10 նախադասությամբ կարճ շարադրություն․
“Why My Best Friend is Special”
My beast friend is Eva. Eva has dark brown hair and big brown ayes and she is tall. She is so friendly, funny, talanted, smart and special. She loves run, horses and eat xinkali. We almost always lugh. Becouse Eva can to make laugh everyone. She can to ride a horse and drive it.
Մեխանիկական շարժում
Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ
Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։
Շարժման արագություն
Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:

Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած t ժամանակամիջոցի հարաբերությանը:
V=S/t
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:
Vմիջ.=Sլր․/ tլր.
Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:
Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով։
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:

Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:
Մարդը հանգիստ քայլելիս շարժվում է միջինում 4,7 կմ/ժ արագությամբ:
Ցամաքային կենդանիներից ամենամեծ արագությունն ունի վագրակատուն, որը կարճ տարածության վրա զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն: Դանդաղաշարժ կենդանիներից են կրիան, խխունջը, որոնք շարժվում են համապատասխանաբար 5 սմ/վ և 1,4 մմ/վ արագություններով:
Բնության մեջ ամենամեծ արագությամբ տարածվում է լույսը, որի արագությունը 300000 կմ/վ է, այսինքն` 1 վ-ում անցնում է 300000 կմ:
Հարցեր՝
1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։
2.Բերել բնության մեջ հանդիպող մեխանիկական հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ։
Արհեստական արբանյակի շարժումը Երկրի շուրջը՝ շրջանաձև ուղեծրով։
Մարդու քայլքը ուղիղ ճանապարհով, եթե նա քայլում է կայուն արագությամբ։
Թռչունի թռիչքը ուղիղ գծով, առանց արագություն փոխելու։
Վիճակ, երբ հեծանվորդը վեր բարձրանալիս դանդաղում է, իսկ իջնելիս՝ արագանում։
Թափվող տերևի շարժումը, երբ այն վայր է ընկնում քամու ազդեցությամբ։
3.Ի՞նչ է ցույց տալիս արագությունը, որ բանաձևով է այն հաշվարկվում:
Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով։
4.Ո՞րն է արագության չափման միավորը:Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Մի ժողովրդի պատմությունը նրա կենսագրությունն է․նախ կարևոր է ծնունդը՝ որտե՞ղ ու ե՞րբ է ծնվել, ապա և՝ ամբողջ կյանքը՝ ինչ պայմաններում է այն ընթացել, ինչ դժվարություններ է այդ ժողովուրդը հաղթահարել, մշակույթի ինչ արժեքներ է ստեղծել և այլն։
Մինչ օրս շատերը կարծում են, որ պատմությունը գիտություն է անցյալի
մասին։ Իրականում այդքան էլ այդպես չէ կամ մասամբ է այդպես, քանի որ
պատմությունն այն ամենի մասին է, ինչ տեղի է ունեցել , տեղի է ունենում կամ
կարող է տեղի ունենալ։ Ավելին՝ շատերը պատմությունը պատկերացնում են
որպես անունների և ամսաթվերի ձանձրալի ցուցակ, հեղափոխությունների և
ճակատամարտերի կամ թագավորների, թագուհիների և այլ կառավարիչների
ժամանակավրեպ պատմություններ: Պատմությունը, սակայն, ներառում է
այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը և
սոցիալական փոփոխությունները, բայց պատմում է նաև իրականացած կամ
չիրականացած երազանքների, ստեղծագործության, փիլիսոփայական ու
կրոնական ոգեշնչման մասին:
Ինչո՞ւ ուսումնասիրել պատմությունը
Պատմության իմացությունը նախ կարևոր է սեփական անցյալն իմանալու
համար։ Այն մասնակցում է մեր ինքնության ձևավորմանը, քանի որ պատմում է այն արժեքների մասին, որոնք մենք կիսում ենք: Պատմությունը հնարավորություն է տալիս վերամտածելու անցյալում կատարված սխալները՝ ապագայում դրանց կրկնությունից խուսափելու համար։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են այսօրվա իրադարձությունները ձևավորվում անցյալի
իրադարձությունների հիման վրա:
Առաջադրանք
Ծանոթացում-Ի՞նչ է պատմական ժամանակագրական սանդղակը:
Հին և հնագույն ժողովուրդների պատմությունը լավ հասկանալու համար կարևոր է ճիշտ պատկերացնել պատմության թվականությունները և ժամանակագրությունը։ Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:
Առաջադրանք
մեկ դարը—100տարի է
մեկ հազարամյակը—10 դար է
մեկ տարին —365/366օր ունի
մեկ օրը ՝—24ժամ
Ծանոթացում

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:
ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000
Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝
^ ^ ^ ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000
Առաջադրանք
2. Քո ծննդյան տարեթիվը ներկայացրու՛ հայոց այբուբենի տառերի թվային արժեքով:
Ե ԻԷ ՍԺԴ
1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):
2. Մի բառով qրի՛ր:
ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
որսորդ
բ) Ի՞նչն է այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
վարագույր
գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
մոծակ
դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:
վարսավիր
ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
զանգակ
3.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Եղինջ, շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
դարպաս, եղինջ, կաթսա, պատշգամբ, սրճեփ, շյուղ, թակարդ
4. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:
Ա Բ
պար — պարել
երգ — երգել
կանչ — կանչել
հարց — հարցնել
Ա խմբի բառերը պարզ բառերը են:
Բ խմբի բառերը բայեր են:
5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:
Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:
Մի անգամ մի տղա որի անունն էր Աբգար: Նա շատ էր սիրում գրքեր կարդալ: Ամռանը նա և իր պապիկը գնացին մի տեղ որտեղ վաճառում են տոմսեր դեպի տարբեր տեղեր: 5-10 րոպե հերթում սպասելուց հետո նրանք գնացին տոմսերը: Աբգարը և իր պապիկը ուղևորվեցին դեպի բերդ: Բերդում Աբգարի մազերին նստեց մի թիթեռ: Նրանք հիշեցին որ վերցրել էին թմբուկ նվագելու համար: Ճանապարհին կեռաս կերան: Եւ պապիկը հանկարծակի ասաց.
– Աբգար քեզ եմ տալիս մի ընծա:
Աբգարը մի ակնթարթում ասաց երբ հասկացավ որ սա մի հին գիրքը է.
– Պապիկը սա շատ թանկ է, ես չեմ կարող սա ընդունել:
Բայց պապիկը համուզեց և նա վերցրեց դա……..
6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
ածականներ
7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:
8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Երկարամազ Քույր, քիզախ եղբայր, հոգատար մայր. անվախ հայր, մեծ տատիկ, խելացի պապիկ:
9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանակում:
Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:
Գռքի օգնությամբ մարդիկ կրդվում են: Դիմակ օգտագործում են վիրուսների ժամանակ որպեսզի հվարակվեն: Դերասանները կարող են կատարել գրեթե բոլոր դերերը: Ընկույզը մի բան է երը նման է ուղեղի: Ժպիտը առաջանում է այն դեպքերում եթե մարդը ուրախանում է: Երեխան աջն մարդն է ով միշտ ուրախ է ունի շատ էներգիա և չունի հոգսեր:
10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
Ո՞վ ի՞նչ արեց:
Նանան դաս արե՞ց
Ի՞նչը ի՞նչ եղավ:
Շունը վնասվե՞ց:
Ովքե՞ր ի՞նչ են անում:
6-1 դասարանը տնային է՞ անում:
Ինչե՞րը ի՞նչ են լինում:
Կատուները սատկում ե՞ն:

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:
Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:
Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:
Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:
Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրեհնց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետանալու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տևելու համար:
Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:
Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:
Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:
Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:
Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:
Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:
Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:
Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:
Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:
Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:
Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:
Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:
Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:
Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:
Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:
Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:
Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:
Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:
Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:
Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:
Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:
Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:
Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:
Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:
Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:
Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:
Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:
Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:
Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:
Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:
Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:
Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:
Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:
Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:
Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:
Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:
Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:
Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:
Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:
Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:
Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:
Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:
Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:
Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:
Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:
Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:
Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:
Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:
Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:
Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:
Առաջադրանքներ՝
1.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանով:
մոլեգնությամբ-Խելահեղություն
2.Բնութագրիր հայ մկանը:
Հայ Մուկը քաջ էր, ինքնավստահ, ուժեղ, խելամիտ, ճկուն, խիզախ…
3.Քո վերաբերմունքը ստեղծագործության վերաբերյալ:
Ես կարծում եմ շատ հետաքրքիր էր և ուսուցողական:
Թեմա․ People Around Us (Մեզ շրջապատող մարդիկ)
Ընդհանուր գործնական աշխատանք (10 րոպե)
We live among many people. The closest people to us are our family. I love my mother and father. My mother is kind and caring. My father is smart and funny. I also have a sister. She is friendly and always helps me with my homework.
Another group of people around us are our friends. My best friend is Anna. She is funny and friendly. We often play games together and talk a lot. A good friend is always ready to help.
We also have neighbors. Our neighbors live next to us. They are friendly people. We meet them every day and say “Hello.”
All these people — our family, friends, and neighbors — make our life happy and interesting.
Կարդացեք նախադասությունները և գրեք True (Ճիշտ) կամ False (Սխալ)։
Պատասխանեք հարցերին ամբողջական նախադասություններով։
Օգտագործեք բառերը՝ լրացնելու համար։ (family, funny, friendly, neighbors, father)
Լրացուցիչ աշխատանք
Վարժություն 4․ Խոսքի զարգացում
Գրեք 4–5 նախադասություն հետևյալ թեմաներից մեկի մասին․
My best friend
My best friend is Eva. She is studying in my class. Eva is tall, she has dark brown hair and eyes. She is so frendly, funny, kind and caring. She likes animals and to make people laugh. Eva doesnt like reading books. She likes to listen rock.
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
Ֆիզիկական երևույթների օրինակներ են՝
Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Քիմիական երևույթների օրինակներ.

Հարցեր՝
Թվարկել կենցաղում հանդիպող ֆիզիկական երևույթները:
1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:
Դրանք են մոմի հալվելը, ապակու, ծաղկամանի կոտրվելը:
2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական երևույթ՝
ա) բենզինի այրվելը, բ) եղյամի առաջացումը, գ) կաթի թթվելը, դ) ջրի եռալը, ե) հայելու կոտրվելը:
Այն ամենն, ինչ գոյություն ունի տիեզերքում ՝ անկախ մեր գիտակցությունից, կոչվում է մատերիա:
Ֆիզիկան որպես գիտություն ստեղծվել է վաղ ժամանակներում: Բնության երևույթները դիտարկել են դեռևս Հին Չինաստանում, Հին Հունաստանում, Հնդկաստանում: Ի սկզբանե ֆիզիկայով զբաղվել են փիլիսոփաները, աստվածաբանները, աստղագետները, ծովագնացները, բժիշկները: Մ.թ. ա. IV դարում Արիստոտելը ներմուծեց «Ֆիզիկա» հասկացությունը (հունարեն ֆյուզիս` բնություն բառից):

Ռուսերենում «ֆիզիկա» բառը ներմուծվեց XVIII դարում՝ շնորհիվ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի, ով ռուսական գիտության հիմնադիրն է: Նա փիլիսոփա էր, բանաստեղծ, ժամանակակից ռուսաց լեզվի հիմնադիր, լուսավորության հայտնի գործիչ, որը կատարեց ֆիզիկայի դասագրքի առաջին թարգմանությունը գերմաներենից: Հենց այդ ժամանակներից էլ Ռուսաստանում սկսեցին լրջորեն զբաղվել այդ գիտությամբ:

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։
Ֆիզիկայի գլխավոր խնդիրն է՝ ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին:
Նյութը մատերիայի տեսակ է, որից բաղկացած են բոլոր ֆիզիկական մարմինները: Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին:
Չափել ֆիզիկական մեծությունը, նշանակում է այն համեմատել համասեռ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:




ֆիզիկան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության երևույթները:
Սակայն, հայտնաբերելով բնության երևույթները նկարագրող առավել ընդհանուր օրենքներ՝ մարդը դրանք օգտագործում է իր գործունեության ընթացքում: Մենք կենցաղում լայնորեն կիրառում ենք էլեկտրական սարքավորումներ՝ էլեկտրական սալիկներ, թեյնիկներ, արդուկներ, փոշեկուլներ, սառնարաններ: Այդ սարքերի ստեղծումը հնարավոր դարձավ էլեկտրական երևույթների և տարբեր նյութերի հատկությունների ուսումնասիրության շնորհիվ: Այսօր դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ռադիոյի և հեռուստատեսության, համակարգիչների և բջջային հեռախոսների, որոնց հայտնագործումը ևս տեղի է ունեցել ֆիզիկայի շնորհիվ:
Մենք մշտապես առնչվում ենք շրջապատող աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Ֆիզիկայում դրանք անվանում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական գիտելիքների հիմքը դիտումներն ու փորձերն են:
Ֆիզիկայի խնդիրն է՝ հայտնաբերել զանազան օրինաչափություններ, որոնք հնարավորություն են տալիս բացատրել և ընդհանրացնել տարբեր ֆիզիկական երևույթներ:
Ֆիզիկական երևույթների յուրաքանչյուր տեսակ ուսումնասիրում է ֆիզիկայի առանձին բաժին (մեխանիկա, էլեկտրադինամիկա, օպտիկա, ջերմադինամիկա և այլն): Այդ բաժինները սերտորեն կապված են և կազմում են «ֆիզիկա» գիտության հիմնաքարը, որը նկարագրում և բացատրում է բնության բազմազան երևույթների պատճառները՝ սկսած գալակտիկաների առաջացումից և վերջացրած այն ամենով, ինչը որ մենք տեսնում ենք մեր շրջապատում:
Ֆիզիկական երևույթների շարքին են դասվում՝
Մեխանիկական երևույթները

2. Էլեկտրական երևույթներ

3. Մագնիսական երևույթներ

4. Լուսային (օպտիկական) երևույթներ

5. Ջերմային երևույթներ

6. Ձայնային երևույթներ
